«Ռեալը» սկսել է բանակցություններն ապագա գլխավոր մարզչի հետ

«Ռեալը» սկսել է բանակցություններն ապագա գլխավոր մարզչի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Մադրիդյան «Ռեալի» ներկայացուցիչները կապվել են Ժոզե Մոուրինյոյի հետ՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին մասնագետի հնարավոր վերադարձի հարցը քննարկելու համար։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է նրա հետ աշխատանքը շարունակելու հարցում, ով գլխավորել է ակումբը 2010-2013 թվականներին։

Հաղորդվում է, որ պորտուգալացի մասնագետը ներկա պահին չի կարող զբաղեցնել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, քանի որ նա «Մանչեստր Յունայթեդից» դեռ չի ստացել տուժավճարը պայմանագիրը վաղաժամ դադարեցնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում