Մխիթարյանը վերսկսել է մարզումները

Մխիթարյանը վերսկսել է մարզումները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը մի քանի շաբաթ դադարից հետո սկսել է մարզվել, և, ըստ «Արսենալ»-ի գլխավոր մարզչի, վնասվածք ստացած ֆուտբոլիստի վիճակն ավելի լավ է, քանի նախորդ շաբաթ էր:

Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հունվարի 12-ին կմրցի «Վեստ Հեմ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:

Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում