Մոուրինյոն հրաժարվել է Պորտուգալիայում աշխատանքից

Մոուրինյոն հրաժարվել է Պորտուգալիայում աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պատրաստ չէ վերադառնալ Պորտուգալիա։ news.ru-ի հաղորդմամբ, ֆուտբոլային «Բենֆիկա» ակումբի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հրավիրել պորտուգալացի մասնագետին աշխատանքի։

«Որպեսզի վերջ դրվի ապատեղեկատվությանը, ես ուզում եմ ասել. դեռևս ես մտադիր չեմ աշխատել Պորտուգալիայում»,– ասել է Մոուրինյոն։

Նա նշել է, որ «Բենֆիկա»-ի կողմից որևէ առաջարկություն չի ստացել։ Մասնագետն ընդգծել է, որ չի հաստատում և չի հերքում սեփական կարիերայի հետ կապված որևէ առաջարկություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում