Արազ Օզբիլիսը դարձել է գոլի հեղինակ

Արազ Օզբիլիսը դարձել է գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը գոլի հեղինակ է դարձել ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոլանդական «Վիլլեմ-2»-ն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայում, որի շրջանումներում ընկերական հանդիպում է անցկացրել Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրորդ թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է 2:3 հաշվով հօգուտ գերմանական թիմի:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստը «Վիլլեմ-2»-ը մեկնարկային կազմում էր, դարձավ գոլի հեղինակ, սակայն փոխարինվեց երկրորդ կեսի մեկնարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում