Սերբ դարպասապահը համալրեց «Արարատ-Արմենիան»

Սերբ դարպասապահը համալրեց «Արարատ-Արմենիան»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ թիմին է միացել 24-ամյա սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչը: Վերջինս հանդես է եկել սերբական «Նովի Սադ», «Բեոգրադ», «Դինամո Պանցևո», նորվեգակական «Սարփսբորգ 08» և մի շարք այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է «Վոժդովաց» թիմում: Եղել է Սերբիայի տարբեր տարիքային հավաքականների անդամ՝ մասնավորապես հանդես է եկել մինչև 19, 21 և 23 տարեկանների հավաքականներում: Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում