Սարկիսովի թիմը կմրցի ադրբեջանական «Գաբալայի» հետ

Սարկիսովի թիմը կմրցի ադրբեջանական «Գաբալայի» հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Կրասնոյարսկի «Ենիսեյը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել` պատրաստվելով նոր մրցաշրջանին:

Առաջին ուսումնամարզական հավաքի շրջանակներում` հունվարի 20-ին, «Ենիսեյը» կմրցի ադրբեջանական «Գաբալայի» հետ, հունվարի 24-ին մրցակիցը կլինի ռումինական «Վինտորուլը»:

Ուսումնամարզական երկրորդ հավաքի շրջանակներում թիմը հունվարի 30-ին և փետրվարի 3-ին ուժերը կչափի սերբիական սուպերլիգայում հանդես եկող «Ռադնիկայի» և «Վոյվոդինայի» հետ, իսկ փետրվարի 7-ին հավաքը կավարտի «Սոչիի» հետ խաղով:

«Ենիսեյը» նաև երրորդ հավաքը կանցկացնի: Մրցակիցներից մեկը կլինի դանիական «Սիլկեբորգը»: Մյուս մրցակիցը դեռ հայտնի չէ: Նշվում է, որ «Ենիսեյի» ֆուտբոլիստներն արդեն սկսել են մարզվել անհատական ծրագրով: Հունվարի 14-ին Մոսկվայում ֆուտբոլիստները բուժզննման կենթարկվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում