«Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր տնօրեն ունի

«Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավիթ Աբրահամյանը այսուհետ կզբաղեցնի «Լոռի» ՖԱ գլխավոր տնօրենի պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ Աբրահամյանը պատասխանատու կլինի նաեւ սելեկցիայի համար:

Լինելով վանաձորցի՝ Աբրահամյանը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, որտեղ աշխատել է մի շարք ֆուտբոլային գործակալություններում: 2013 թվականին աշխատել է Մոսկվայի «Դինամոյում»՝ որպես տրանսֆերների հարցերով նախագահի խորհրդական:

Որպես գործակալ՝ համագործակցել է հայկական ակումբների հետ: Նրա միջոցով Հայաստանում են խաղացել Սերժ Դեբլեն, Բորիս Կադիոն, Կվասի Սիբոն, Ֆոֆանա Բեկոն, Լուբամբո Մուսոնդան, Դամե Դիոպը, Լամին Լի Յորոն, Ժան-Ժակ Բուգուհին, Էբուե Կուասսին, Էմմանուել Մբոլան, Էդվարդ Կպոդոն, Դրիսա Դիարասուբան եւ այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում