Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալական Մելբուռն քաղաքում մեկնարկեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին շրջանում հայկական արմատներով Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը 2 ժամ 28 րոպե մրցախաղից հետո 6:3, 6:4, 6:3 հաշվով գերազանցեց Գերմանիան ներկայացնող Պետեր Գյովչիկին:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում