Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց շախմատի առաջնությունում

Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց շախմատի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տուրում ևս, ինչպես նախորդ 3-ում, Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց: Մրցակիցներին գերազանցեցին Աստղիկ Հակոբյանը, Սուսաննա Գաբոյանը: Միավորը կիսեցին Ավետիսյան-Խաչատրյան, Ղուկասյան-Կուրսովա զույգերը:

3 հնարավորից հավաքելով 3 միավոր միանձնյա առաջատարը Մարիա Գևորգյանն է: 2-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Աննա Խաչատրյանը:

Մրցաշարի 5-րդ տուրը կկայանա հունվարի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում