Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է

Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ դուրս եկավ նաև ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող «Մեծ Սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի կանանց մենախաղի առաջին շրջանում Ուիլյամսը մրցում էր Գերմանիան ներկայացնող Տատյանա Մարիայի հետ: 50 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը գերազանցեց երկու սեթերում` 6:0, 6:2 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում