Պետր Չեխը կավարտի կարիերան

Պետր Չեխը կավարտի կարիերան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին թվիթերում ուղիղ եթերով հայտարարեց դարպասապահը: Չեխը կարիերան սկսել է որպես կիսապաշտպան, հետո խաղացել է որպես դարպասապահ։ 10 տարեկանում՝ ոտքը կոտրելուց հետո, Չեխը ընտրում է դարպասապահի դիրքը։

2015 թվականից հանդես է գալիս «զինագործների» կազմում:

2002 թվականից հանդես էր գալիս Չեխիայի ազգային հավաքականի կազմում, որտեղ անցկացրել է 124 հանդիպում:

2016 թվականին նա ավարտել էր կարիերան նաև ընտրանու կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում