Պելեն գտել է նոր Պելե

Պելեն գտել է նոր Պելե

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հայտարարել է, որ ֆրանսիացի Կիլիան Մբապեն կարող է դառնալ նոր Պելե։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նախկին հարձակվողը նման կարծիք է հայտնել France Football-ին տված հարցազրույցում։

Պելեն հիշել է, որ 17 տարեկանում է աշխարհի առաջին Գավաթը հաղթել, Մբապեն դարձել է չեմպիոն 19 տարեկանում։

«Նա գրեթե հավասարվել է ինձ։ Կարծում եմ, որ նա կարող է դառնալ նոր Պելե»,- ասել է բրազիլացին՝ նշելով, որ չի կատակում։

Մբապեն Ֆրանսիայի հավաքականում հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում և դարձել առաջնության լավագույն խաղացողը։ Մբապեն հանդես է գալիս «Պարի Սեն-Ժերմենում»։ France Football-ը դեկտեմբերին նրան ճանաչել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում