Պետեր Չեխը կարիերան ավարտելուց հետո հնարավոր է վերադառնա «Չելսի»

Պետեր Չեխը կարիերան ավարտելուց հետո հնարավոր է վերադառնա «Չելսի»

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը հնարավոր է վերադառնա «Չելսի»։ matchtv.ru-ի հաղորդմամբ, աղբյուրը նշել է, որ «կապույտները» պլանավորում են առաջարկել նրան աշխատել ակումբում։ Նշվում է, որ 36-ամյա մարզիկը հնարավոր է ստանա մարզչի կամ դեսպանի պաշտոն։

Ավելի վաղ Չեխը հայտարարել էր մրցաշարի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին։ Չեխը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում