«Բանանց»-ը նոր պաշտպան ունի

«Բանանց»-ը նոր պաշտպան ունի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբն իր կազմում նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Ռոբերտ Դարբինյանի հետ, որն արդեն միացել է թիմին ու մասնակցում է ամենօրյա մարզումներին:

Ռոբերտ Դարբինյանը պաշտպան է, մինչ այս հանդես է եկել «Շիրակում», Ռոբերտի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում