Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլում է
16/01/2019 15:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցում էր ճապոնացի թենիսիստ Յոսիհիտո Նիսիոկայի հետ: 2 ժամ 04 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը նույն հաշվով հաղթեց բոլոր երեք սեթերում` 6:3, 6:3, 6:3 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում