Արման Փաշիկյանն ամրապնդվում է առաջատարի դիրքում

Արման Փաշիկյանն ամրապնդվում է առաջատարի դիրքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող առաջնության 6-րդ տուրում առաջատար Արման Փաշիկայնը կրկին հաղթանակ տոնեց, այս անգամ գերազանցելով Արամ Հակոբյանին: Հաղթանակ տոնեց նաև Ռոբերտ Հովհաննիսյանը: Մյուս պարտիաներն ավարտվեցին խաղաղ արդյունքով:

6 հնարավորից հավաքելով 5 միավոր առաջատարն Արման Փաշիկյանն է: 3,5-ական միավոր ունեն Սամեվլ Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում