Ֆելաինին կարող է տեղափոխվել Չինաստան

Ֆելաինին կարող է տեղափոխվել Չինաստան

 

ԵՐԵՎԱն, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մարուան Ֆելաինին կարող է տեղափոխվել Չինաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ն: Չինաստանի սուպերլիգայի «Բեյնցզին Գոան» և «Գուանչժու Ֆուլի» ակումբները հետաքրքրված են Ֆելաինի ծառայություններով:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը չի ցանկանում թիմում տեսնել Ֆելաինին:

Ֆելաինին վնասվածքի պատճառով չի կարողանա «կարմիր սատանաներին» օգնել մոտ մեկ ամիս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում