Մխիթարյանը հաջորդ շաբաթ շարք կվերադառնա

Մխիթարյանը հաջորդ շաբաթ շարք կվերադառնա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից, որն ստացել էր Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի` «Տոտենհեմի» դեմ դեկտեմբերին կայացած խաղի ընթացքում:

Լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը կսկսի ամբողջական մարզումներ անցկացնել արդեն հաջորդ շաբաթ: «Զինագործներն» այժմ նախապատրաստվում են Պրեմիեր լիգայի 23-րդ տուրին, որի շրջանակներում հունվարի 19-ին ուժերը կչափեն «Չելսիի» հետ:

«Արսենալն» ունի 41 միավոր և մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, իսկ «Չելսին» 47 միավորով 4-րդն է: Արդեն հաջորդ շաբաթ, Անգլիայի առաջնության 24-րդ տուրում, հունվարի 29-ին լոնդոնյան թիմը սեփական հարկի տակ կընդունի «Կարդիֆ Սիթիին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում