Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդես կգա NBA G լիգայում

Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդես կգա NBA G լիգայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը պաշտոնապես նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի խաղացողը հանդես կգա NBA G լիգայում մրցող «Վիսկոնսին Հերդ»-ում: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չէ: Անդրե Սփայթ Մկրտչյանը մինչ այս հանդես էր գալիս թուրքական «Բույուկշեր» ակումբում` վաստակելով միջինում 5,7 միավոր, ունենալով 1,1 ռեբաունդներ 17.6 րոպե ընթացքում: Մկրտչյանը ևս 6 խաղ անցկացրել է ֆինլանդական ակումբներից մեկում:

Անդրե Սփայթ Մկրտչյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս 2016 թվականից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում