Մարիա Գևորգյանը` Հայաստանի չեմպիոն

Մարիա Գևորգյանը` Հայաստանի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց կանանց Հայաստանի շախմատի առաջնությունը: Հիանալի մրցելույթներ ունեցավ և Հայաստանի չեմպիոն հռչակվեց Մարիա Գևորգյանը:

Վերջինս 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն: Գևորգյանը չեմպիոնի կոչումը վերջին 4 տարվա մեջ նվաճում է 3-րդ անգամ: Մրցանակային եռյաում տեղ զբաղեցրին նաև Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա չեմպիոնուհի Մարիա Կուրսովան առողջական խնդիրների պատճառով 4-րդ տուրից հետո դադարեցրել էր մրցելույթները Հայաստանի առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում