Բոատենգը վարձակալությամբ հանդես կգա «Բարսելոնա»-ում

Բոատենգը վարձակալությամբ հանդես կգա «Բարսելոնա»-ում

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սասուոլոյի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Բարսելոնա»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: «Բարսելոնան» 8 մլն եվրոյի դիմաց կարող է գնել Բոատենգի տրանսֆերը մրցաշրջանի ավարտից հետո միայն:

Բոատենգը մինչ այս խաղացել է նաև «Միլանում», «Շալկեում», «Հերտայում», «Տոտենհեմում», Դորտմունդի «Բորուսիայում», «Պորտսմութում», «Լաս Պալմասում» և «Այնթրախտում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում