Մխիթարյան. «Կվերադառնամ ուժով և էներգիայով լի»
22/01/2019 17:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ակումբին` իրեն ուղղված ծննդյան շնորհավորանքի համար և, իր հերթին, գրառում է կատարել Ինստագրամի էջում:
«Շնորհակալ եմ, «Արսենալ»: Շատ շուտով կվերադառնամ` ուժող և էներգիայով լի»,– գրել է հայ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ոտքի վնասվածք էր ստացել դեկտեմբերին կայացած Անգլիայի լիգայի` «Տոտենհեմի» դեմ կայացած խաղում: Սպասվում է, որ Մխիթարյանը կվերադառնա հունվարի 25-ին և կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գավաթային խաղին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում