Աշոտ Բարսեղյան. «Արմավիրն» իր խաղով մեզ մտածելու տեղիք տվեց»

Աշոտ Բարսեղյան. «Արմավիրն» իր խաղով մեզ մտածելու տեղիք տվեց»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում երեկ 1:3 հաշվով զիջել էր ռուսական «Արմավիրին»: Կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել ֆուտբոլիստների ֆիզիկական ֆունկցիոնալ պատրաստվածության վրա:

«Ի՞նչ կատարվեց: Հակառակորդը ոչինչ չանելով, բայց ուժային ֆուտբոլ ցուցադրելով, ինչպես նաև օգտնվելով մեր սխալներից կարողացավ հաղթանակ տոնել: Կրկնում եմ` ուժային ֆուտբոլով, հրելով, կոշտ ու կոպիտ խաղով: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Խնդիր էր դրված նաև խուսափել վնասվածքներից, բայց նման խաղերում դա անհնար է և հիմա մի քանի հոգի մկանային խնդիրներ ունեն: Դա մեզ ամենևին հարկավոր չէր:

Այս հանդիպումն ունեցավ նաև իր դրական կողմը: Մենք առնչվեցինք մեր խնդիրների հետ: «Գանձասար-Կապանը» խաղաց ոչ լիարժեք կազմով, սակայն հանդիպումը ծառայեց իր նպատակին: «Արմավիրն» իր խաղով մեզ մտածելու տեղիք տվեց, մենք տեսանք մեր թերությունները: Այժմ հավաք կանցկացնենք Կապանում: Սկսվում է նախապատրաստության ամենակարևոր շրջանը, որում դրվելու է ֆիզիկական պատրաստվածության հիմքը»,- ասել է Աշոտ Բարսեղյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում