Հայ ըմբիշների ուրախ մարզումը՝ Ծաղկաձորում

Հայ ըմբիշների ուրախ մարզումը՝ Ծաղկաձորում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որին մասնակցում են նաև Մաքսիմ Մանուկյանն ու Արսեն Ջուլֆալակյանը, ով նաև ԱԺ նորընտիր պատգամավոր է։

Մարզումներից լուսանկարներ է հրապարակել ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը առաջիկայում կմասնակցի Փարիզում և Բուլղարիայում կայանալիք միջազգային մրցաշարերին, որին կհետևի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը՝ Սերբիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում