Ռոնալդուն որպես պատիժ դատարանից պայմանական ժամկետ է ստացել

Ռոնալդուն որպես պատիժ դատարանից պայմանական ժամկետ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Դատարանը հրապարակել է հարկերի վճարումից խուսափած ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդույի վճիռ: Նա ստացել է 23-ամսյա պայմանական ժամկետ և պարտավորվել 19 միլիոն եվրո տուգանք վճարել:

Ավելի վաղ Ռոնալդուն խոստովանել էր հարկային չորս հանցագործություն իրականացնելու մեղքը: Այն ժամանակ որպես բպատիժ նա ստացել էր մոտ երկու տարվա պայմանական ազատազրկում: Ըստ իսպանական օրենսդրության՝ կիրառվում է միայն պայմանական տերմինը:

Ռոնալդուն մեղադրվում է 2011-ից 2014 թվականներն իր եկամուտները թաքցնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում