«Արարատ»-ը երեք նոր ֆուտբոլիստ ունի

«Արարատ»-ը երեք նոր ֆուտբոլիստ ունի

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել երեք ֆուտբոլիստի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբը պայմանագրեր է կնքել սերբ Դեյան Վուկումանովիչի, բելառուս Անդրեյ Չուխլեյի և ուկրաինացի Անդրեյ Յակովլևի հետ: Պայմանագրերը նախատեսված են մինչև այս տարվա հունիսի մեկը` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:

Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում