Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ջիբրալթարում

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ջիբրալթարում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին տուրում Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով լեհ Իրեն Սուկանդարի հետ: Պարտիայի 31-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում