«Բանանց»-ի ֆուտբոլիստը հանդես կգա Ճապոնիայում

«Բանանց»-ի ֆուտբոլիստը հանդես կգա Ճապոնիայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչը կմիանա ճապոնական թիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բանանց» և ճապոնական «Տոկիո Վերդի» ակումբների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն «Բանանց»-ի բրազիլացի հարձակվող Վալմերսոն Գարսիա Պրայան տեղափոխվում է «Տոկիո Վերդի» ակումբ:

Վալմերսոնը «Բանանց»-ին էր միացել 2017/18 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա մասնակցել է Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 37 խաղի, դարձել 11 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում