Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ
25/01/2019 18:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում մրցում էին սերբ Նովակ Ջոկովիչը և Ֆրանսիան ներկայացնող Լյուկա Պուիին: 1 ժամ 25 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը ոչ մեծ դժվարությամբ գերազանցեց մրցակցին 6:0, 6:2, 6:2 հաշվով:
Տղամարդկանց մենախաղի եզրափակիչը կկայանա հունվարի 27-ին: Չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում