Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաղթանակներ են տարել Ջիբրալթարի մրցաշարի 9-րդ տուրում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաղթանակներ են տարել Ջիբրալթարի մրցաշարի 9-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը նախավերջին` 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ: Հրանտ Մելքումյանը գերազանցեց հնդիկ հակառակորդ Ռաունակ Սադվանիին: Այս տուրում հաղթանակ տարավ նաև Էլինա Դանիելյանը, ով հաղթեց Անգլիայի ներկայացուցիչ Մարտին Բարոսին:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Արոնյանն ունի 6,5 միավոր և առաջատարից ետ է մեկ միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում