Արոնյանը կրկին 10-րդն է աշխարհում

Արոնյանը կրկին 10-րդն է աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին 10-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի միջազգային ֆեդերացիայի փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը եզրափակում է լավագույն 10-յակը: Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Նրան հաջորդում են Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Շախրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշի Անանդը, Իան Նեպոմնիաշկինը, Ալեքսանդր Գրիշչուկը:

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 53-րդ, Հրանտ Մելքումյանը` 91-րդ տեղերում են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում