«Արսենալի» մարզիչը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում իրենց պարտությունը

«Արսենալի» մարզիչը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում իրենց պարտությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում նախօրեին «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Արսենալին»: Խաղն ավարտվել է «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 3:1 հաշվով։ Այսօր «Արսենալը» 6-րդ տեղում է։

«Անցած շաբաթ մենք հաղթել ենք և «Չելսիի» հետ կիսել 4-րդ տեղը։ Մենք այսօր պարտվեցիքն և կորցրեցինք այդ տեղը։ Մենք պատրաստվում ենք խաղից խաղ առաջ շարժվել և կմտածենք, թե ինչպես հաղթել հաջորդ խաղը։ Հնարավոր է, եթե մենք հաղթենք, ապա մոտ ապագայում մենք հնարավորություն կունենք մոտենալ այլ թիմերին։ Դա կլինի մեր մոտիվացիան։

Այսօրվա խաղի արդյունքները ցույց տվեցին «Ման Սիթիի» և մեր տարբերությունը։ Մենք պետք է մեր աշխատանքն անենք»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում