Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին երկրորդ տուրում

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին երկրորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը սկսել են ազգային ընտրանու 5-րդ անդամի համար մրցախաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ պարտիայում սև խաղաքարերով հաղթանակ տարավ Հայկ Մարտիրոսյանը: Այժմ Մարտիրոսյանն ունի 1,5, իսկ Հովհաննիսյանը՝ 0,5 միավոր: Նրանք ևս երկու պարտիան պետք է անցկացնեն:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամը կորոշվի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի կողմից ներկայացված երկու թեկնածուների՝ Հայկ Մարտիրոսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի, միջև մրցախաղի անցկացման միջոցով: Մրցախաղը կանցկացվի 2019 թվականի փետրվարի 3-7-ը:

Հավաքականի առաջին 4 անդամները կազմվում է նախորդ տարվա ընթացքում ամենաբարձր վարկանիշ ունեցողների և Հայաստանի առաջնությունում բարձր արդյունք գրանցած շախմատիստներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում