Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի Մ23 տարեկանների թիմի խաղին

Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի Մ23 տարեկանների թիմի խաղին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի երիտասարդական թիմի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործների» երիատսարդական թիմը մրցում էր «Վեստ Հեմ»-ի դեմ: Հանդիպումն անավարտ է մնացել եղանակային անբավարար պայմանների պատճառով: Առաջին կեսից հետո «Արսենալ»-ը հաղթում էր 3:0 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանը մոտ երկամսյա դադարից հետո առաջին անգամն էր, որ մասնակցում էր խաղի: Հայ ֆուտբոլիստը նոր է վերականգնվել վնասվածքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում