Էդգար Մովսեսյանը և Մհեր Սահակյանը համալրեցին «Արցախ»–ի կազմը

Էդգար Մովսեսյանը և Մհեր Սահակյանը համալրեցին «Արցախ»–ի կազմը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Արցախ» ֆուտբոլիային ակումբը պայմանագիր է կնքել երկու ֆուտբոլիստների հետ: 20-ամյա հարձակվող Էդգար Մովսեսյանը մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել «Բանանց»-ում, իսկ 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Մհեր Սահակյանը` «Արարատ» և «Ալաշկերտ» ակումբներում։ Էդգարը խաղացել է Հայաստանի Մ17 և Մ19, Մհերը՝ Մ21 տարեկանների հավաքականներում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:

Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում