«Ուրարտու»-ն հաղթել է ՖԻՄԱ-ին. բասկետբոլ

«Ուրարտու»-ն հաղթել է ՖԻՄԱ-ին. բասկետբոլ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոի Հայաստանի կանոնավոր առաջնությունում կայացավ 19-րդ տուրի հերթական խաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 19-րդ տուրում ՖԻՄԱ-ն սեփական հարկի տակ 86-105 հաշվով պարտություն կրեց «Ուրարտու» ակումբից:

«Ուրարտու Վիվառո» ակումբի կազմում հանդես եկող Մոնտի Բոյկինսը ՖԻՄԱ-ի հետ մրցավեճում խաղադաշտում անցկացրեց 25 րոպե, վաստակեց 30 միավոր, 8 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին, և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում