«Լոռիի» պաշտպանը կմնա Վանաձորում մինչև 2020 թվականը

«Լոռիի» պաշտպանը կմնա Վանաձորում մինչև 2020 թվականը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռիի» պաշտպան Արման Մկրտչյանը երկարաձգել է պայմանագիրը վանաձորյան ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 19-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը: Մկրտչյանը «Լոռիում» է 2017 թվականի օգոստոսի մեկից: Մեր թիմի մարզաշապիկով մասնակցել է 30 խաղի, դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ:

Արման Մկրտչյանը 2018-ի նոյեմբերին հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում