Հակ Մարտիրոսյանը շախմատի ընտրանու 5-րդ անդամն է

Հակ Մարտիրոսյանը շախմատի ընտրանու 5-րդ անդամն է

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու 5-րդ անդամը Հայկ Մարտիրոսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյան-Հայկ Մարտիրոսյան մրցախաղը: 4-րդ պարտիան վերջացավ ոչ-ոքի արդյունքով: Հավաքելով 2,5 միավոր` Հայկ Մարտիրոսյանը իրավունք ստացավ մրցելու ընտրանու կազմում՝ որպես պահեստային շախմատիստ:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի այս տարվա չեմպիոն Արման Փաշիկյանը:

Արշակ Պետրոսյանի թիմն այս տարի բաց կթողնի տարվա կարևորագույն մրցաշարը՝ թիմային աշխարհի առաջնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում