«Արցախ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին Ստեփանակերտում
07/02/2019 16:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Արցախ»-ը Ստեփանակերտում հյուրընկալեց «Ուրարտու»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման առաջին ռակորդում «Արցախ»-ն առավելություն ուներ մրցակցի նկատմամբ (31:26): Սակայն «Ուրարտու»-ն վերագտավ իր խաղը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 59:59 հաշվով: Հաջորդ` երրորդ և չորրորդ քառորդներում «Արցախ»-ը քիչ առավելություն ուներ և ի վերջո հաղթեց 107:102 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունք բասկետբոլիստը «Ուրարտու»-ից Մոնտի Բոյկինսն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում