Հայտնի են եվրոպական թոփ 5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Հայտնի են եվրոպական թոփ 5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՖրանսիական L’Équipe թերթը հրապարակել է եվրոպական թոփ 5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը:

Բոլորից շատ վարձատրվում է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին՝ ամսական 8,3 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում «Յուվենտուսի» առաջատար Կրիշտինաու Ռոնալդուն է՝ 4,7 միլիոն: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 3,3 միլիոն:

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը ներկայացնում ենք ստորև.

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)– 8,3 միլիոն եվրո

2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 4,7

3. Անտուան Գրիզման («Ատլետիկո») – 3,3

4. Նեյմար (ՊՍԺ) – 3,06

5. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 2,9

6. Գարեթ Բեյլ («Ռեալ») – 2,5

7. Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա») – 2,3

8. Ալեքսիս Սանչես («ՄՅՈՒ») – 2,28

9. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 1,73

10. Մեզութ Օզիլ («Արսենալ») – 1,6

Իսկ Գերմանիայի Բունդեսլիգայում ամենաբարձրը վարձատրվում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ ամսական 1,37 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում