«Բարսելոնայի» նախագահ.Չենք պատրաստվում վաճառել Կոուտինյոյին

«Բարսելոնայի» նախագահ.Չենք պատրաստվում վաճառել Կոուտինյոյին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է անգլիական «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից ակումբի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի նկատմամբ հետաքրքրության լուրը:

«Չենք պատրաստվում դիտարկել Կոուտինյոյի վաճառքի հնարավորությունները: Ակումբը նրա հետ հույսեր է կապում: Նա բազմակողմանի է, գիտի մեր խաղաոճը: Չենք ցանկանում վաճառել Կոուտինյոյին»,- «կապտանռնագույնների» նախագահի խոսքերն է մեջբերում Cadena Cope-ն:

Հիշեցնենք՝ 26-ամյա բրազիլացին կատալոնական ակումբ է տեղափոխվել «Լիվերպուլից» 2017 թվականին: Այս ընթացքում կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 54 հանդիպման, խփել 18 գոլ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում