Բարտոմեու. «Պետք է «Բարսելոնին» նախապատրաստել Մեսսիի հեռանալուն»

Բարտոմեու. «Պետք է «Բարսելոնին» նախապատրաստել Մեսսիի հեռանալուն»

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է կատալոնյան թիմի զարգացման մարտավարության մասին և նշել, էր ակումբը պետք է պատրաստ լինի ցանկացած փոփոխության:

«Գիտեմ, կգա մի օր, երբ Մեսսին կհայտարարի մարզական կարիերան ավարտելու մասին: Մենք պետք է «Բարսելոնին» նախապատրաստենք այդ օրվան: Թիմ են եկել հիանալի երիտասարդ ֆուտբոլիստներ, մենք էլ պետք է նրանց օգնությամբ շարունակենք ոսկե տառերով գրված պատմությունը: Դա մեր պատասխանատվությունն է:

Իմ պարտականությունները կկատարեմ ևս երկու մրցաշրջան: Հարկավոր է ակումբը թողնել լավ վիճակում: Ուզում եմ նոր նախագահին ասել, որ սա, այո, մեր ժառանգությունն է»,- ասել է Բարտոմեուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում