USD
EUR
RUB

Որոշ հայ ֆուտբոլիստներ ավելի լավ որակներ ունեն, քան նույնիսկ իսպանացիները. ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդես

 
 

Իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել մի շարք հետաքրքիր հարցերի.

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ: 18 տարի աշխատել եմ Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականների հետ ու եկա մի երկիր, որտեղ մեծ կիրք կա ֆուտբոլի հանդեպ:

Ցանկանում եմ իմ գիտելիքները փոխանցել Հայաստանին, սա շատ մեծ մարտահրավեր է ինձ համար: Ինչո՞ւ չօգնել մի երկրի, որտեղ այսքան սիրում են ֆուտբոլը: Ես ամեն ինչի հասել եմ ու ցանկանում եմ իմ փորձը փոխանցել Հայաստանին: Չեմ եկել այստեղ ժամանակ անցկացնելու: Ցանկանում եմ հիմք դնել մի ֆուտբոլի, որը կծառայի նաև ապագայում: Ցանկանում եմ, որ բոլոր տարիքային հավաքականները խաղան նույն մեթոդով ու դա տարիներ անց անդրադառնա նաև Ազգային հավաքականի վրա:

Այդ աշխատանքի իմաստն այն է, որ բոլոր հավաքականների մարզիչներն օգնեն իրար: Երբ ֆուտբոլիստը մի հավաքականից մյուսն անցնի, աստիճանաբար կկատարելագործվի: Սա մեր հաջողությունն էր Իսպանիայում: Բոլորն աշխատում էին նույն մեթոդով, և երբ փոքր տարիքից հասան ավելի մեծ տարիքի, շատ հաջողություններ ունեին: Արդեն 15 օր է՝ նույն աշխատանքը կատարում ենք Հայաստանում: Քայլ առ քայլ առաջ կշարժվենք ու կկառուցենք մի մեծ բուրգ մարզիչների կրթման հետ կապված:

Մեր աշխատանքը բաղկացած է մի քանի կետից. ստեղծել մարզիչների կրթման մոդել: Սկզբունքային է հենց մարզիչների կրթման հանգամանքը: Կսկսենք C կարգի արտոնագրից, մարտ-ապրիլին այդ դասընթացները կսկսվեն: Ցանկանում ենք նաև կապեր ստեղծել բոլոր ակումբների հետ ու նրանց փոխանցել մեր մոդելը: Դա այն մոդելն է, որն այստեղ կարող է աշխատել ու օգտակար լինել ֆուտբոլին:

Արդեն հանդիպել են ակումբների նախագահների ու մարզիչների հետ: Լավ ֆուտբոլիստների կարող ես կրթել՝ ունենալով լավ մարզիչներ: Նրանց դերը ֆուտբոլիստի աճի համար մեծ է:
Եվ երկրորդ կարևոր կետն այն է, որ կանցկացնենք մրցաշարեր ու մրցումներ մանկապատենական թիմերի համար: Ֆուտբոլիստն այն ժամանակ է կրթվում, երբ մասնակցում է իր տարիքին համապատասխան մրցաշարերի ու ունի համապատասխան մրցակիցներ: Եթե երեխան ունի արժանի մրցակից ու գերազանցում է նրան, կատարելագործվում է:

- Ի՞նչ ներուժ ունեն հայ ֆուտբոլիստներն ու Ձեր ծրագրերն իրագործելու համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ:

- Հայկական ֆուտբոլում կան շատ լավ խաղացողներ: Հնարավոր չէ խոսել ժամկետների մասին: Իսպանիային 44 տարի պետք եղավ, որ հաղթի ԵԱ-ում: Մենք դրանից առաջ 1964 թվականին էինք հաղթել, ունեինք հիանալի ֆուտբոլիստներ, ակումբային մակարդակում հասանք մեծ հաջողությունների, բայց հավաքականի մակարդակով ոչ: Համբերություն ու հանգստություն է պետք: Պետք է ֆուտբոլ խաղալ ու հանգստութուն պահպանել:

- Հայկական ֆուտբոլում լեգեոներների լիմիտի մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Դեռևս չեմ տիրապետում ամբողջական տեղեկությանը: Ծանոթանում եմ: Սա այն հարցն է, որի պատասխանը պետք է տան ակումբներն ու ֆեդերացիան միասին: Կարծում եմ՝ լեգեոներները պետք է իրոք լավը լինեն, ու միայն լավերը պետք է գան այստեղ: Ցանկանում եմ, որ հայ ֆուտբոլիստները խաղային պրակտիկա ունենան, ու եթե հայը իր խաղամակարդակով համապատասխանի արտասահմանցիներին, կնախընտրեմ, որ հայերը խաղան:

- Հայաստանի հավաքականը երկար տարիներ է՝ չի կարողանում լուրջ հաջողությունների հասնել: Ըստ Ձեզ առաջնային լուծում պահանջող խնդիրները որո՞նք են:

- Ես այժմ տվյալներ եմ հավաքում ու իմ կարծիքը հիմա ֆորմալ կլինի: Ամեն օր մի նոր բան եմ հասկանում: Բայց գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստները պետք է հանդես գան լավագույն մարզիչների գլխավորությամբ: Պետք է մասնակցեն նաև իրենց տարիքին համապատասխան մրցաշարերի: Ամեն րոպեն, երբ երիտասարդները չեն խաղում, դա հետընթաց է: Լավ ֆուտբոլիստները, որոնք ունեն լավ խաղային որակներ, պետք է մեկ քայլ առաջ կատարեն: Այսինքն՝ կարևոր մրցաշարերում պետք է ներգրավել մի քանի տարիքով փոքր ֆուտբոլիստի, որպեսզի նրանք խաղան ավելի մեծ տարիքային խմբում:

- Հայ երկրպագուների երազանքն Ազգային հավաքականին Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերում տեսնելն է: Ըստ Ձեզ դա հնարավո՞ր է: Ու երևում է՝ շատ ոգևորված եք, ի՞նչը կարող է ստիպել Ձեզ թողնել այս ամենն ու հեռանալ:

- Ինչո՞ւ կարող է Իսլանդիան մասնակցել ԵԱ-ին, իսկ Հայաստանը ոչ: Պարզապես աշխատել է պետք: Բոլորս միասնական պետք է աշխատենք ու կատարելագործվենք: Բայց պետք է ստեղծենք մեկ շատ ամուր թիմ, որը հետագայում հաջողությունների կհասնի:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչը կարող է ինձ ստիպել հեռանալ. առողջությունս: Եթե առողջությունս թույլ տա, երկար կմնան Հայաստանում: Խավիեր Մինյանոյին ես խորհուրդ տվեցի ՀՖՖ-ին: Նա «Ռեալի» կազմում 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, բայց ասել է, որ ոչ մի տեղ իրեն այնպես չեն վերաբերվել, ինչպես Հայաստանում: Հիացած է մարդկանցով, ջերմ վերաբերմունքով:

- Նշեցիք մարզիչներին կրթելու կարևորության մասին: Հայ մարզիչներն ըստ Ձեզ ի՞նչ ներուժ ունեն:

- Հայ մարզիչներից ճանաչում եմ միայն նրանց, որոնք աշխատում են ինձ հետ: Եվ նրանք 24 ժամ մտածում են աշխատանքի մասին: Մարզիչներն ինձ կանգնեցնում են միջանցքներում, դաշտերում, բոլորը ցանկանում են օգնել ինձ, իսկ ես՝ նրանց: Հանդիպում կկազմակերպենք Հայաստանի բոլոր մարզիչների հետ:

Ուսումնասիրել ենք նաև ֆուտբոլիստների սննդակարգը: Իսպանիայից հրավիրելու ենք բժիշկների խմբի, որոնք պատասխանատու կլինեն սննդակարգի համար: Մարտին նրանք կժամանեն Հայաստան, կան խնդիրներ, որոնք մանրուք են թվում, բայց կարևոր են:

- Իսպանական մոդելի կիրառումը Հայաստանում ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել:

- Լավ ճանաչում եմ հայ ժողովրդին: Ամենադժվարը փոքր տարիքի ֆուտբոլիստներին ճիշտ սովորեցնելն է: Եթե լավ կրթենք այն մարզիչներին, որոնք աշխատում են փոքր տարիքի ֆուտբոլիստների հետ, մի քանի տարի անց լավ արդյունքներ կունենանք:

Հայերն ունեն բնավորություն, մրցունակ են: Ամբողջ Հայաստանում փնտրելու ենք ու ստեղծենք տվյալների բազա, որպեսզի ոչ մի ֆուտբոլիստ դուրս չմնա ուշադրության կենտրոնից: Ծրագրավորողները ստեղծում են հայ ֆուտբոլիստների բազա: Այն ֆուտբոլիստը, որը խաղում է հավաքականում, պետք է մեկ առանձնահատկություն ունենա, ու դա հոգեբանության հետ է կապված: Պետք է շատ հավասարակշռված լինեն: Հայ ֆուտբոլիստներն ունեն շատ լավ որակներ, նույնիսկ ոմանք ավելի լավ որակներ ունեն, քան իսպանացիները: Մնացած որակները մենք պետք է կատարելագործենք:

- Կարելի՞ է ենթադրել, որ Մ17, Մ19, Մ21 տարեկանների հավաքականների մարզիչների առջև խնդիրներ չեն դրվելու առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում: Եթե այդպես է, ապա այդ մարզիչների աշխատանքն ի՞նչ չափորոշիչներով պետք է գնահատվի:

- Նման բան չեմ ասել: Ասել եմ, որ բերել ենք մի մոդել, որը հետագայում հաջողությունների կհանգեցնի: Ես միայն աշխատանք եմ պահանջում, ու դրա շնորհիվ կլինեն նաև հաջողություններ, որոնք ժամանակի ընթացքում կտեսնեք:

Բոլոր տարիքային հավաքականների, ադ թվում՝ կանանց հավաքականի մարզիչների հետ ակադեմիայում եռօրյա հավաքներ եմ անցկացնում: Մարտի վերջին այդ գործընթացը կավարտվի, ու կհասկանանք, թե ինչ խնդիրներ կարող ենք դնել կոնկրետ հավաքականների վրա:

-Հայկական ակումբների հետ համագործակցություն նախատեսո՞ւմ եք, ու մարզերում ֆուտբոլի զարգացման ի՞նչ ծրագրեր եք նախատեսում:

- Այո: Կանենք ամեն ինչ, որ նրանք նույնպես առաջընթաց ունենան: Ինչ վերաբերում է մարզերում ֆուտբոլի զարգացմանը, 5-8 տարեկան երեխաների համար մրցաշարեր ենք անցկացնելու նոր կառուցվող փոքր դաշտերում: Հանդիպում ենք մարզպետների հետ: Ապրիլին Վայոց Ձորի մարզում 10 դաշտերի բացում ենք նախատեսում: Սկիզբն է դժվար, բայց մեզ աջակցում են բոլորը:

Լրահոս
Պաշտոնական. ՊՍԺ-ն խզել է Դիարայի հետ պայմանագիրը Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում «Աթլետիկոյին» պարտվելուց հետո Ռոնալդուն չի կարողացել զսպել զգացմունքները «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջին տուրում հաղթանակ տոնեց միայն Հայկ Մարտիրոսյանը «Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա «Բավարիան» գերազանցում է «Բարսելոնային» Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար պայքարում Աշխարհի լավագույն պաշտպանը Սերխիո Ռամոսն է. Կյելինի «Արցախը» ստուգողական խաղում պարտվել է վրացական թիմի Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթել է Տեխասի միջազգային մրցաշարում Շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջին տուրը դադարեցվել է ռումբի ահազանգի պատճառով Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն դասախոսությամբ հանդես կգա Հայաստանում 0-0-ն ոչ-ոքիներից լավագույնն է տնային խաղի համար. Կլոպը` Բավարիայի հետ խաղի մասին Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իրանում կիսեց 1-3-րդ տեղերը Չեմպիոնների լիգայում կկայանա ևս երկու հանդիպում «Լիվերպուլ»-ը չհաղթեց «Բավարիա»-ին, «Բարսելոնա»-ն` «Լիոն»-ին. Չեմպիոնների լիգա The Times. Նեյմարը ամռանը կտեղափոխվի «Ռեալ» «Արցախ»-ը նվազագույն հաշվով հաղթեռլ է «Գագրա»-ին Շախմատիստները մեկնարկում են «Աէրոֆլոտ» միջազգային մրցաշարում ԵԼ. ՀՖՖ մրցավարական բաժնի պետը նշանակվել է «Բայեր»-«Կրասնոդար» հանդիպման տեսուչ Աթլետիկա. Արտակ Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ստամբուլի մրցաշարում Անգլիայի Գավաթ. ՄՅՈւ-ն ու Մանչեսթեր Սիթին իմացան իրենց մրցակցիներին 1/4 եզրափակչում Չեմպիոնների լիգայում կկայանա երկու հանդիպում Իրանի մրցաշարում Հայաստանի երեք գրոսմայստերներն էլ կես միավոր են զիջում առաջատարին Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ) Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել է Թուրքիայում ԶԼՄ-ներ. Էդեն Ազարի` «Ռեալ» տեղափոխությունը կախված է Նեյմարից Կաֆու. Վինիսիուսը Կրիշտիանուն չէ. նրանց միջև տարբերությունը մեծ է Հայ ազատ ոճայինները 8 մեդալ են նվաճել Խարկովում Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի հերթական խաղին Կարեն Գրիգորյանը կես միավորով է հետ շախմատի Իրանի մրցաշարի առաջատարից Անդրե Չալըշըրը մասնակցել է ակումբի հաջող խաղին «Արագած»-ը գերազանցել է «Ուրարտու»-ին. բասկետբոլ Գևորգ Ղազարյանը երկար դադարից հետո կրկին մասնակցել է «Շավիշ»-ի խաղին Հայ ձյուդոիստն ուսումնամարզական հավաքի ժամանակ հանդիպել է Պուտինի հետ «Վալյադոլիդի» մարզիչ. Մեսսիին խորհուրդ եմ տալիս հանգստանալ բազմոցին` մեզ հետ խաղի փոխարեն Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը Հիանալի կլինի, եթե Ազարը տեղափոխվի «Ռեալ». Կուրտուա Ծանրամարտ. Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երրորդն է Հայաստանի առաջնությունում Գոռ Մինասյանը ծանրամարտի Հայաստանի առաջնությունը համեմատում է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հետ Երեք մարզիչ, որոնք հնարավոր է գլխավորեն «Յուվենտուսը», եթե թուրինյան ակումբը ձախողվի ՉԼ-ում
website by Sargssyan