ՖԱԼ-ի Գավաթ. «Փյունիկն» առաջին պարտությունն է կրել և լքել պայքարը

ՖԱԼ-ի Գավաթ. «Փյունիկն» առաջին պարտությունն է կրել և լքել պայքարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Կիպրոսում ընթացող ՖԱԼ-ի Գավաթի խաղարկության երրրոդ խաղում Երևանի «Փյունիկը» մրցել է Վոլգոգրադի «Ռոտորի» հետ, որը դեռ նախորդ տուրում էր ժամանակից շուտ ապահովել իր մասնակցությունը մրցաշարի կիսաեզրափակիչ փուլին, և նվազագույն հաշվով պարտություն է կրել:

Անդրեյ Տալալաևի սաները, որոնք մինչ այս երկու ոչ-ոքին էին խաղալ ՖԱԼ-ի Գավաթի խաղարկությունում («Մուրոմի» հետ` 1:1, «Մորդովիայի» հետ` 1:1) առաջին պարտությունն են կրել:

Հանդիպման միակ գնդակը խաղի 24-րդ րոպեին «Ռոտորի» կազմում հեղինակել է Կամիլ Մուլինը:

Այսպիսով, «Փյունիկը» A խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցրել` իր ակտիում ունենալով 2 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում