Վենգեր. Մի քանի անգամ մերժել եմ Ռեալին. այդ թեման ինձ համար փակված է

Վենգեր. Մի քանի անգամ մերժել եմ Ռեալին. այդ թեման ինձ համար փակված է

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է Մադրիդի «Ռեալի»` իրեն ստանալու փորձերի մասին.

«Ես մի քանի անգամ մերժել եմ «Ռեալին», բայց հիմա կարող եմ վստահորեն ասել, որ այս պատմությունն ինձ համար ավարտվել է: Կարծում եմ` ցանկացած մարզիչ կասեր «այո», եթե նրան հարցնեին` արդյոք ցանկանո՞ւմ է գլխավորել «Ռեալը»:

Սա աշխարհի մեծագույն ակումբն է:

Ինչ վերաբերում է իմ` «Ռեալ» չկայացած տեղափոխությանը, ապա յուրաքանչյուրն ապրում է իր արժեքներով: Այն ժամանակ «Արսենալի» համար ծանր ժամանակներ էին:Մենք նոր մարզադաշտ էինք կառուցել ու պետք է վերադարձնեինք գումարները: Ես ղեկավարությանը խոստացել էի, որ կմնամ, և չեմ զղջում իմ որոշման համար»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Վենգերը 1996-ից 2018 թվականներին է գլխավորել «Արսենալը»: Անցած տարվա ամառվանից սկսած` ֆրանսիացին մնացել է առանց աշխատանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում