«Արսենալ»-ի մարզչի համար պարտությունը ԲԱՏԷ-ից անսպասելի չէր

«Արսենալ»-ի մարզչի համար պարտությունը ԲԱՏԷ-ից անսպասելի չէր

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի համար Եվրոպայի լիգայի փլեյ-օֆում ԲԱՏԷ-ից կրած պարտությունը զարմանալի չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էմերին ԲԱՏԷ-ի դեմ խաղն անվանել է բարդ: «Վստահ եմ, որ հաջորդ խաղի ամբողջ ընթացքը այլ կլինի: ԲԱՏԷ-ն մեծ աշխատանք և նվիրվածություն ցույց տվեց հանդիպման ժամանակ: Զարմացած չեմ պարտությունից, և գրանցված արդյունքը անսպասելի չէր»,– ասել է մարզիչը:

Էմերիի կարծիքով` «զինագործների» կազմում կարևոր է յուրաքանչյուր խաղացող, և մեծ կորուստ կլինի այն, որ կարմիր քարտի պատճառով հաջորդ խաղին չի մասնակցի Լակազետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում