ՈՒԵՖԱ-ն Ռամոսի խոսքերից հետո կարգապահական հետաքննություն է սկսել

ՈՒԵՖԱ-ն Ռամոսի խոսքերից հետո կարգապահական հետաքննություն է սկսել

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ՈՒԵՖԱ-ն կարգապահական հետաքննություն է սկսել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Այաքս» – «Ռեալ» (1-2), խաղից հետո:

Հետաքննության առիթ է հանդիսացել մադրիդյան ակումբի ավագ Սերխիո Ռամոսի հետխաղյա մեկնաբանությունը: Իսպանացին Goal-ին տված ճեպազրույցում խոստովանել է, որ դիտավորյալ է դեղին քարտ ստացել, որպեսզի մեկխաղյա որակազրկումը մրցաշարի վաղ փուլերում անցնի:

Հիշեցնենք, որ Ռամոսը 89-րդ րոպեին հարվածեց Կասպեր Դոլբերգին, ինչի համար էլ պատժվեց դեղին քարտով: Ավելի ուշ Ռամոսը «Թվիթերում» հերքել էր իր խոսքերը: Համաձայն ՈՒԵՖԱ-ի կանոնների՝ խաղացողները զգուշացում ստանալու միտումի համար կհեռացվեն մրցաշարից 2 խաղով կամ որոշակի ժամկետով:

2010 և 2013 թվականներին Ռամոսն արդեն միտումնավոր դեղին քարտեր ստացել էր, որոնք իրեն հնարավորություն էին տվել բաց թողնելու մրցաշարային նշանակություն չունեցող խաղեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում