Երեք մարզիչ, որոնք հնարավոր է գլխավորեն «Յուվենտուսը», եթե թուրինյան ակումբը ձախողվի ՉԼ-ում

Երեք մարզիչ, որոնք հնարավոր է գլխավորեն «Յուվենտուսը», եթե թուրինյան ակումբը ձախողվի ՉԼ-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Tuttosport-ը գրում է, որ Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է նոր գլխավոր մարզչի մի քանի տարբերակ:

Թուրինցիների ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է կորցնել աշխատանքը, եթե «ծեր սինյորան» դուրս չգա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նրանց մրցակիցը «Աթլետիկոն» է:

Թուրինյան ակումբի ցուցակում են «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպը, Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Դիդյե Դեշամը և «Ռեալի» հետ ֆանտաստիկ հաջողության հասած Զինեդին Զիդանը:

Դեշամը նախկինում գխավորել է «Յուվենտուսը» 2006-2007 թվականներին: Զիդանն էլ ժամանակին պաշտպանել է թուրինցիների գույները` 1996-2001 թվականներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում