Հիանալի կլինի, եթե Ազարը տեղափոխվի «Ռեալ». Կուրտուա

Հիանալի կլինի, եթե Ազարը տեղափոխվի «Ռեալ». Կուրտուա

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը համալրի «սերուցքայինների» կազմը:

«Որոշում կայացնողն Ազարն է, և ես չեմ կարող շատ խոսել այդ մասին: Սակայն, իհարկե, կցանկանայի կրկին նույն ակումբում խաղալ նրա հետ: Ազարը հիանալի ֆուտբոլիստ է և իմ մտերիմ ընկերը: Հիանալի կլինի, եթե նա տեղափոխվի «Ռեալ»»,- Կուրտուայի խոսքը մեջբերել է RMC Sport-ը:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Էդեն Ազարն արդեն համաձայնության է հասել «Ռեալի» ղեկավարության հետ և բնակարան է փնտրում Մադրիում:

Հիշեցնենք, որ Ազարը 2013 թվականին է 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Չելսի»: Այս ընթացքում Ազարը «Չելսիի» կազմում մասնակցել 331 հանդիպման, խփել է 104 գոլ, կատարել է 85 գոլային փոխանցում:

Մասնագիտացված transfermarkt.com կայքն Ազարի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում