«Վալյադոլիդի» մարզիչ. Մեսսիին խորհուրդ եմ տալիս հանգստանալ բազմոցին` մեզ հետ խաղի փոխարեն

«Վալյադոլիդի» մարզիչ. Մեսսիին խորհուրդ եմ տալիս հանգստանալ բազմոցին` մեզ հետ խաղի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: «Վալյադոլիդի» գլխավոր մարզիչ Սերխիո Գոնսալեսն Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ կայանալիք արտագնա խաղից առաջ մամուլի ասուլիսի ընթացքում կատակով մեկնաբանել է այն տեղեկությունը, թե կատալոնացիների մարզչական շտաբը մտադիր է հանգիստ տրամադրել թիմի առաջատար Լիոնել Մեսսիին.

«Հուսով եմ` Մեսսիին իսկապես հանգիստ կտրամադրվի: Եթե Լիոնելին անհրաժեշտ է հանգստանալ, նրան խորհուրդ եմ տալիս պառկել բազմոցին:

Վստահ եմ` նա շատ հարմարավետ բազմոց ունի: Եթե «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստները ևս ցանկանան հանգստանալ, պետք է նրանց տալ այդ հնարավորությունը: Խնդիր չկա»,– Գոնսալեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:

«Բարսելոնա»-«Վալյադոլիդ» հանդիպումը կկայանա այսօր` փետրվարի 16-ին, «Կամպ Նոու» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

«Բարսելոնան», իր ակտիվում ունենալով 51 միավոր, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, «Վալյադոլիդը» (26) գտնվում է 15-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում